Իրավապահների կողմից փակվել է Թիսելի գյուղի մուտքի ճանապարհը
Այսօր Ածկուրիի մոտ իրավապահների կողմից փակվել է Թիսելի գյուղի մուտքի ճանապարհը։ Գյուղ մտնելու իրավունք ունեն միայն տեղացիները։ Պաշտոնական պատճառը նեղ ճանապարհն ու հրշեջ տեխնիկայի տեղաշարժի ուշացումն է։ Հետևաբար, հրդեհաշիջման գործընթացը ձգձգվում է։
Բացի այդ, Թիսելի և Ածկուրի գյուղերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կրակի նոր օջախներ են հայտնվել, այրվել են տեղացիների դաշտերն ու արոտավայրերը։
Հիշեցնենք, որ հենց այս գյուղով է անցնում «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» հիմնական բաշխիչ խողովակաշարը։ Ռազմավարական նշանակության օբյեկտի շրջակայքում հրդեհը բռնկվելուն պես խրամատներ են փորվել կանխարգելման նպատակով։
Տեղացիներն ասում են, որ գյուղում խաղաղություն է և հրդեհի տարածման վտանգ չկա։