ԱՀԿ-ն այլևս հավանություն չի տալիս երկու դեղամիջոցների
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թարմացրել է COVID-19-ի բուժման իր առաջարկությունները և հորդորում է այլևս չօգտագործել երկու դեղամիջոց։
Ըստ «Reuters»-ի՝ խոսքը Sotrovimab և Kazirivimab/imdevimab դեղամիջոցների մասին է: Այս երկու դեղամիջոցներն առաջիններից էին, որոնք օգտագործվել են COVID-19-ի բուժման համար, սակայն այժմ ակտուալ չեն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները փոխվել են նրանից հետո, երբ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել դեղամիջոցների սահմանափակ կլինիկական արդյունավետությունը կորոնավիրուսի վերջին շտամների դեմ պայքարում։
ԱՀԿ-ի եզրակացությունն արդեն հաստատված է ԱՄՆ-ում, որտեղ արդեն իսկ խորհուրդ չի տրվում օգտագործել երկու դեղամիջոցները:
ԱՀԿ-ն նաև ընդլայնել է իր առաջարկությունները մեկ այլ թերապիայի՝ Remdesivir հակավիրուսային դեղամիջոցի համար, որը արտադրվում է Gilead-ի կողմից:
Մասնավորապես, այն այժմ օգտագործվում է ծանր COVID-19-ով հիվանդների, ինչպես նաև հոսպիտալացման բարձր ռիսկ ունեցող հիվանդների դեպքում։