Անչափահասը հոսանքահարվել է՝ նրա վիճակը կայուն է
Բաթումիում երեխան հոսանքահարվել է, դիպչելով փողոցի լամպի սյունին: Տեղեկությունը տարածում է TV25.GE-ը:
Դեպքը տեղի է ունեցել Հոկտեմբերի 19-ին, ուշ գիշերին:
Ականատեսները պատմում են, որ լարումը հավանաբար ցածր հզորության է եղել և դեռահասի կյանքին վտանգ չի սպառնում։ Երեխան իրեն լավ է զգում։
Տեղում աշխատում էին իրավապահները։