Լուրեր
Ախալցիխեում մեքենան վրաերթի է ենթարկել դեռահասի
Ախալցիխեում մեքենան վրաերթի է ենթարկել դեպի դպրոց գնացող երեխային: Դեպքը տեղի է ունեցել Ախալցիխեում՝ հինգերորդ դպրոցի մոտակայքում, առավոտյան ժամը 9։00-ի սահմաններում։
Ականատեսների խոսքով՝ մեքենան դանդաղ էր տեղաշարժվում, երբ դեռահասը հանկարծակի հատել է կենտրոնական ճանապարհը։ Աշակերտը լուրջ վնասվածքներ չի ստացել։
,«Երևի 20-30 կմ ժամ արագությամբ էր շարժվում մեքենան, երեխան հանկարծ հայտնվեց, բախումից միայն քերծվածքներ ունի, խնդրել է դպրոցում մնալ»:
Դեպքի վայրում էին ոստիկաններն ու շտապօգնության անձնակազմը։
Տարածեք :