Վրաստանում «Ծխախոտի մասին» օրենքում կա նոր փոփոխություն, որի համաձայն, Վրաստանում ծխախոտը կունենա միատեսակ փաթեթավորում:
Ցանկացած ծխախոտի տուփի վրա պատկերված կլինեն ծխելու հետևանքների մասին կանխազգուցացնող նկարներ, բրեդային անվանման նշումը վրացերենով պարտադիր է դառնում, իսկ ապրանքանիշը փաթեթավորման վրա կտպվի ավելի քիչ տեսանելի հատվածում:
Միատեսակ փաթեթավորումը պետք է ապրանքը փոխակերպի այնպես, որ նվազեցնի ծխախոտի գրավչությունը, ինչի արդյունքում սպառողն առաջին հայացքից չի տարբերի ապրանքանիշը մյուսից, նշվում է կառավարության համապատասխան որոշման մեջ։
2023 թվականի հունվարի 1-ից Վրաստանում ծխախոտը կվաճառվի ստանդարտ փաթեթավորմամբ։