Ռուսաստանի ՊՆ-ն ավարտել է մոբիլիզացիան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մասնակի զորահավաքի շրջանակներում ռեզերվում քաղաքացիների զորակոչի հետ կապված բոլոր գործողությունները դադարեցվել են։
«Հետագայում զինկոմիսարիատների աշխատանքը ՌԴ զինված ուժերի համալրման հարցում կկազմակերպվի միայն պայմանագրով կամավորների և զինվորական ծառայության ընդունմամբ», – նշել են նախարարությունից։
Նրանք նաև նշել են, որ հավաքակագրման կայանները, որոնք օգտագործվել են այդ նպատակների համար, նախկինի պես կվերադառնան աշխատանքի։ Միաժամանակ ռեզերվում քաղաքացիների զորակոչին ներգրավված զինկոմիսարիատների անձնակազմին հանձնարարվել է բնականոն ռեժիմով վերադառնալ իրենց պարտականությունների կատարմանը։
Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին մասնակի մոբիլիզացիա էր հայտարարել։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա անհրաժեշտ էր հազար կիլոմետրանոց շփման գիծը և Ուկրաինայի ազատագրված տարածքները վերահսկելու համար։