Միխեիլ Սաակաշվիլին թունավորված է՝ Արտասահմանյան փորձագետներ
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով գտնվում է բանտում, թունավորել է։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Վալերի Գելբախիանին։ Նրա խոսքով, արտասահմանցի բժիշկները, ովքեր հետազոտել են նախկին նախագահին, եկել են այն եզրակացության, որ քաղաքական գործիչը թունավորել է։
Փաստաբանի պնդմամբ, Սաակաշվիլիի մոտ վաղուց թունավորման նշաններ են նկատվել, ինչը ենթադրել է տալիս, որ նրա բոլոր հիվանդությունները հնարավոր է առաջացել են հենց այդ պատճառով։
Գելբախիանին տեղեկացրել է նաև, որ թունավորման պատճառների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է և դրա մասին 2 օրից մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի։