Չեմ ուզում, որ նախագահը բանտում մահանա. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ նա իրավունք չունի ներում շնորհել նախկին նախագահ՝ Միխեիլ Սաակաշվիլիին։
«Ես դա անելու լիազորություն չունեմ մեկ պարզ պատճառով. դատավճիռը չի ավարտվել, նա դեռ դատվում է, և վրացական օրենսդրության համաձայն՝ ներումը տեղի է ունենում, երբ ամեն ինչ ավարտված է», - ասել է նախագահը BBC-ին տված հարցազրույցում, երբ նրան հարցրեցին, թե ինչու չի օգտվում նախագահի իշխանությունից, Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու համար:
Հարցին, թե արդյո՞ք նա ներում կշնորհի նախկին նախագահին, երբ ամեն ինչ ավարտվի, Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է. «Սա այլ հարց է, ես բացատրեցի, թե ինչու չեմ անի»։
«Սա պոլարիզացիայի գործոն է: Նրա ռեժիմի օրոք և Վրաստանում գործնականում չկար մի ընտանիք, որը չզգա, թե ինչ է նշանակում ունենալ նման ավտոկրատ ռեժիմ։
Այնուամենայնիվ, ես չեմ ցանկանում, որ նախագահը մահանա բանտում կամ կրի որևէ անուղղելի վնաս։ Ես Վրաստանում հրապարակայնորեն հայտարարում եմ, որ նրան պետք է արտահանձնեն, կամ չգիտեմ՝ ինչ տերմին է օգտագործվում, որպեսզի նա լրացուցիչ բուժում ստանա...սա որոշում է, որը պետք է կայացնի դատարանը»,- ասաց նախագահը։