«Գողական աշխարհի» հետ կապ ունեցող հինգ անձ է ձերբակալվել
«Գողական աշխարհի» հետ կապ ունեցող հինգ անձ է ձերբակալվել, այս մասին տեղեկությունը տարածում է Ներքին Գործերի Նախարարությունը:
Հետաքննությունն ընթանում է 223-րդ պրիմ հոդվածի 1-ին մասով և 223-րդ 4-րդ պրիմ 1-ին մասով, «Գողական աշխարհի» անդամ լինելու և «Գողական աշխարհի» անդամին դիմելու փաստի առթիվ:
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ 1967 թվականին ծնված Մ.Դ.-ն եւ 1978 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մ.Մ.-ն ձերբակալվել են «Գողական աշխարհի» անդամին դիմելու մեղադրանքով, իսկ նախկինում դատապարտված երեք անձ՝ 1983 թվականին ծնված Գ.Դ.-ն, 1989 թվականին ծնված Կ.Չ.-ն եւ 1968 թվականին ծնված Գ.Ֆ.-ն ձերբակալվել են «Գողական աշխարհի» անդամ լինելու համար։
«Գողական աշխարհի» անդամ ամբաստանյալներն ակտիվորեն մասնակցել են հանցավոր գործողություններին և քաղաքացիների դիմումի հիման վրա վիճող կողմերի միջև ֆինանսական վեճերը լուծելու, վիճելի հարցերը քննարկելու նպատակով։
Խուզարկության արդյունքում ոստիկանները որպես ապացույց առգրավել են համակարգչային տեխնիկա և բջջային հեռախոսներ, որոնց միջոցով շփվել են միմյանց հետ։
Հանցագործությունը պատժվում է 3-ից 10 տարի ազատազրկմամբ։