Լարսը երկու կողմից փակ է. ե՞րբ կվերսկսվի երթեւեկությունը
Ռուսաստանն ամբողջությամբ փակել է վրացական սահմանի միակ ցամաքային անցակետի՝ Զեմո Լարսի ուղղությամբ երթեւեկությունը։
Պարզվում է՝ ճանապարհը փակ է նաև վրացական կողմից։ Երկու դեպքում էլ պատճառը վատ եղանակն է։
Եկամուտների ծառայությունից պնդում են, որ բացի բնակլիմայական պայմաններից, այլ սահմանափակող նորմ չկա։
«Երեկ Ճանապարհների վարչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ձնահյուսի վտանգի պատճառով փակ է դեպի Լարս տանող ամբողջ ճանապարհը։ Վրաստանի կողմից սահմանափակող նորմ չկա»,- ասացին Եկամուտների ծառայությունից։
Ճանապարհների վարչությունից հայտնում են, որ ձնահոսքի վտանգն արդեն վերացվել է, մաքրման աշխատանքները կավարտվեն 2-3 ժամում, և մեքենաները կկարողանան տեղաշարժվել, ինչ վերաբերում է կցասայլերի երթևեկությանը, այն չի կարգավորվում ճանապարհային վարչության կողմից։ Պարեկային ոստիկանությունը որոշում կկայացնի աստիճանական վերականգնման մասին։
Տեղեկության համար, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հենվելով Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի վրա, Լարսի փակման պատճառը եղանակային վատ պայմաններն են, որոնք անհնարին են դարձրել անվտանգ տեղաշարժը։ Հարկ է նշել, որ ճանապարհը փակ է եղել միայն Ռուսաստանից մեկնողների համար: