Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հայտարարություն է տարածում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հայտարարություն է տարածում սպասվող եղանակի մասին:
«Փետրվարի 6-ից արևելյան Վրաստանում, իսկ փետրվարի 7-ից Արևմտյան Վրաստանում, մինչև փետրվարի 8-ի առավոտ, սպասվում են տեղումներ, լեռներում և բարձր լեռներում առատ ձյուն, մառախուղ և բուք, ծովում 3-4 բալ փոթորիկ, ավտոճանապարհներին սայթաքուն մերկասառույց, լեռնային շրջաններում ձնահոսքի վտանգ: .
Առատ ձյան, վատ տեսանելիության, ավտոճանապարհների որոշ հատվածներում բքի, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով հնարավոր է սահմանափակել երթևեկությունը»,- ասված է հաղորդագրությունում։