Արտերկրից ներմուծված ավելի քան 60 հազար կգ ապրանքը հետ է վերադարձվել
«Կազբեգի» մաքսակետից վերադարձվել է ավելի քան 60 հազար կգ սոխ ու կարտոֆիլ: Տեղեկությունը տարածում է Եկամուտների ծառայությունը։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից «Կազբեգի» մաքսակետում արտասահմանից ներմուծված 42500 կգ. սոխի և 20000 կգ. կարտոֆիլի ստուգման արդյունքում արտադրանքի մեջ հայտնաբերվել է բույսերի առողջության և սննդամթերքի անվտանգության պահանջների անհամապատասխանություն։
Ինչպես նաև «Կարմիր կամուրջ» մաքսակետում վերադարձման ենթակա է եղել օտար երկրից ներկրված 20 735 կիլոգրամ կիվի։ Հայտնաբերվել է բեռին ուղեկցող փաստաթղթերի անհամապատասխանություն:
Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ վերոնշյալ բեռները ենթակա էին վերադարձման արտահանող երկիր»,- նշվում է տեղեկատվության մեջ։