Թուրքիայում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ
Թուրքիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը տարածում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները եղել են 25 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություն դեռևս չկա:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 05:53-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաս նահանգի Գոքսուն քաղաքում։