Սամցխե-Ջավախեթիում ապօրինի ծառահատման փաստեր են բացահայտվել
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները 2023 թվականի փետրվարի 1-ից 28-ը հայտնաբերել են ապօրինի անտառօգտագործման 305 փաստ։
Բնապահպանական վերահսկողության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 258 փաստ կապված է ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման հետ, իսկ 47-ը՝ արտադրամասերի և ապօրինի սղոցարանների կողմից տեխնիկական կանոնակարգերի խախտման փաստեր։ Խախտումներից 11-ը պարունակում են քրեական հանցագործության նշաններ։
Սամցխե-Ջավախեթիում հայտնաբերվել է ընդհանուր 16 խախտում: