Վրաստանում շինարարության արժեքը նվազել է. Geostat
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականի հունվարին շինարարության արժեքի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ նվազել է 5,2 տոկոսով։
Ըստ Geostat-ի՝ նշված փոփոխությունը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 23,4 տոկոս նվազմամբ, ինչը ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը նպաստել է -4,8 տոկոսային կետով։
Գործակալության հաշվետվության համաձայն՝ 2022 թվականի փետրվարի համեմատ շինարարության արժեքի ինդեքսն աճել է 5,7 տոկոսով։ Ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորվել է շինանյութի 4,8 տոկոս գնաճով, ինչը ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը նպաստել է 2,73 տոկոսային կետով։