Վրաստանի սահմանի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 12:27-ին, Ադրբեջանում՝ Վրաստանի պետական սահմանից 35 կմ հեռավորության վրա, 4,1 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստորգետնյա ցնցումները զգացել են նաև Վրաստանի բնակչությունը։
Այս մասին տեղեկություն է տարածում Երկրի մասին գիտությունների ինստիտուտը՝ սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։