Ինչ է փոխվում տաքսիների համար՝ կարևոր տեղեկություն
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել տաքսիների բարեփոխման երրորդ փուլը: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ ապրիլի 1-ից կգործարկվի www.taxi.tbilisi.gov.ge թարմացված կայքը, որտեղ հնարավոր կլինի վաճառել և վարձակալել տաքսիների թույլտվությունները։
«Մարտի 20-ից հին համակարգով կդադարեցվի «Ա» կատեգորիայի տաքսիների թույլտվությունների տրամադրումը, իսկ ապրիլի 1-ից կգործի նոր՝ այլ մոդել։ Ապրիլի 1-ին մեկ անգամ կտրվեն ցմահ թույլտվություններ, որոնք թույլտվություն ունեցողներն իրենք կկարողանան վաճառել, գնել, վարձակալել։ Թբիլիսիի քաղաքապետարանն այլևս թույլտվություններ չի տալիս։ Այդ թույլտվությունները մնալու են քաղաքացիների մշտական սեփականությունը, հետո նրանք կորոշեն՝ շարունակե՞ն աշխատել, թույլտվությունը վարձակալությամբ տալ մեկ ուրիշին, թե՞ վաճառել»,- ասաց մայրաքաղաքի քաղաքապետը։
Բացի այդ, Կախա Կալաձեն հերթական անգամ դիմել է A կատեգորիայի տաքսիստներին, որ եթե մինչև մարտի 20-ը չդիմեն քաղաքապետարան, այլևս ցմահ թույլտվություն չեն ստանա։
«Քանի որ թույլտվություն տալու հնարավորությունը սպառվելու է, կոչ եմ անում A կարգի տաքսիներ վարողներին և երբևէ թույլտվություն չեն ստացել, մինչև մարտի 20-ը դիմեն քաղաքապետարան և հին համակարգով Ա կարգի թույլտվություն ստանան։ Հակառակ դեպքում նրանք ապրիլի 1-ին այլեւս ցմահ թույլտվություններ չեն ստանա»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։