«Էներգո-Պրո Ջորջիա»-ն տեղեկացնում է Ջավախեթիի բնակչությանը
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հուլիսի 4-ին էլեկտրամատակարարումը կդադարեցվի Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա, Կարծախ, Դադեշ, Բոզալի, Մյասնիկյան, Ֆիլիպովկա և Կորխ գյուղերում:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: