Հուլիսի 11-ին և հուլիսի 10-ին Ախալքալաքում գրանցվել է շների հարձակման երեք դեպք: Տեղեկությունը տարածում է
Jnews.ge-ն:
Միջադեպը տեղի է ունեցել թիվ 5 հանրային դպրոցի բակում:
Կենդանիների հարձակումների հետեւանքով տուժածներն անհրաժեշտ պատվաստանյութը ստացել են հիվանդանոցում, նրանց վիճակը նորմալ է։
«Անտուն կենդանիների հարձակումների թիվը հնարավոր չէ հաշվել, օրական 3-4 դեպք է լինում: Ամեն օր: Շաբաթը 20 դեպք է լինում: Մեզ դիմում են տարաբնույթ վնասվածքներով, բաց վերքերով, մեծ վերքերով, բազմաթիվ կծոցներով, վտանգավոր վերքերով՝ դիմային, ձեռքերի, ոտքերի: Երեկ դպրոցներից մեկի բակում հարձակվել են մի կնոջ վրա, նա վիրավորում է ստացել, կծել են մի քանի շներ: Պատվաստումների հարցում ոչինչ չի փոխվել, ինչը վճարովի է, կրկին մնում է վճարովի, իսկ այն ինչն անվճար է, ուրեմն անվճար է: Տարբեր փաթեթներ (ապահովագրական) կան: Այն մարդկանց համար, ովքեր ընդգրկված են պետական ծրագրերում, պատվաստումն անվճար է, իսկ ովքեր ոչ՝ վճարովի է։ Սա պետության որոշումն է, Առողջապահության նախարարության հրամանը։ Ոչ ոք չի կարող ինքնակամ որոշումներ կայացնել»,- ասում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի տնօրեն Ալեքսան Թորոյանը։
Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի (ՀԱԿ) տվյալներով՝ 2023 թվականի 7 ամիսների ընթացքում գրանցվել է կծելու 74 դեպք, ինչը ընդամենը 10 դեպքով է պակաս, քան 2023 թվականին։