Ռուսաստանի նախագահի վարչակազմի տվյալներով՝ «Սևծովյան հացահատիկի համաձայնագիրը» կասեցվել է։
Կրեմլի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների մի մասը չի կատարվել։
«Իրականում այսօր այլեւս ուժի մեջ չեն սեւծովյան պայմանագրերը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է։ Ցավոք սրտի, այս պայմանագրի այն մասը, որը վերաբերում է Ռուսաստանին, դեռ չի իրականացվել։ Դրա համար դրա գործողությունը դադարեցվում է»,- ասել է Դիմիտրի Պեսկովը։
Կրեմլի պաշտոնյան ասել է, որ Մոսկվան անմիջապես կվերադառնա սևծովյան համաձայնագրերին, երբ իրականացվի «հացահատիկի գործարքի» ռուսական մասը: