Ուկրաինայի շրջանների մեծ մասում օդային տագնապ է հայտարարված
Ուկրաինայի շրջանների մեծ մասում օդային տագնապ է հայտարարված։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ռազմական ավիացիայի 12 միավոր Տու-95 ռմբակոծիչներից հրթիռներ են արձակել։
Կասպից ծովի տարածաշրջանից հրթիռներ են արձակվել Ուկրաինայի ուղղությամբ։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նշում են, որ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում կա հրթիռային ռմբակոծման վտանգ, և չի բացառվում թեւավոր հրթիռների արձակումը Սև ծովից։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ռազմական ռմբակոծիչները օդ են բարձրացել Մուրմանսկի շրջանից։