Վրաստանի բնակչությունը ծերանում է
Ասիայում բնակչությունը վաղաժամ ծերանում է: Նման իրավիճակ ունենք նաև Վրաստանում: Այս մասին հաշվետվությունը ներկայացվել է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան ժողովի շրջանակներում։ Զեկույցի համաձայն՝ Ասիայում և Խաղաղ օվկիանոսում 60+ տարեկան քաղաքացիների թիվը մինչև 2050 թվականը կկրկնապատկվի՝ հասնելով 1,2 միլիարդի՝ տարածաշրջանի ընդհանուր բնակչության մեկ քառորդը։
Բնակչության վաղաժամ ծերացումը զգալիորեն կբարձրացնի կենսաթոշակների, սոցիալական ապահովության ծրագրերի և առողջապահական ծառայությունների պահանջարկը։ Այնուամենայնիվ, տարածաղրջանը պատրաստ չէ դիմակայել բնակչության ծերացման պատճառով առաջացած մարտահրավերներին։
Ցածր կենսաթոշակները, առողջական խնդիրները, սոցիալական մեկուսացումը և առաջնային ծառայությունների սահմանափակ հասանելիությունը հիմնական մարտահրավերներից են: Ըստ զեկույցի՝ կառավարությունները պետք է ձեռնարկեն հետևյալ քայլերը՝ դրանք վերացնելու համար.
«Ռազմավարությունները պետք է աջակցեն ներդրումներին առողջապահության, կրթության, հմտությունների ձեռքբերման և թոշակի անցնելու համար ֆինանսական պատրաստվածության մեջ», - ասաց ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Ալբերտ Պարկը:
Արևմտյան Եվրոպայի հետ համեմատած, Ասիայի տարեցներն ավելի երկար են աշխատում: Բացի այդ, 65 տարեկանից բարձր մարդկանց 94%-ն աշխատում է ոչ ֆորմալ հատվածում, ինչը նվազեցնում է նրանց մասնաբաժինը տնտեսական զարգացման մեջ։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա զեկույցի հեղինակներից Աիկո Կիկավան նշում է, որ Վրաստանի համար կարևոր մարտահրավեր է առողջապահության ոլորտը և հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարը։ Նրա խոսքով, կարեւոր է, որ Վրաստանը շարունակի աշխատել այս ուղղությամբ։
«Վրաստանի դեպքում մենք ունենք կոնկրետ իրավիճակ, գործընթացներն ազդում են ժողովրդագրական իրավիճակի վրա։ Թերևս առողջապահությունը կարևոր խնդիր է Կովկասի համար, որտեղ ավելի շատ բարելավումներ են անհրաժեշտ։ Խրոնիկ հիվանդությունների բուժումը ողջ կյանքի ընթացքում լուրջ մարտահրավեր է: Առողջական խնդիրներն ամենակարևորն են, հատկապես կողմնակի գործոնները՝ ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը»,-ասաց Աիկո Կիկավան։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ից 5-ը Վրաստանում տեղի կունենա Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան ժողովը։ Այս ընթացքում երկիր են այցելում տարբեր երկրների պատվիրակություններ և ներկայացուցիչներ։ Հանդիպումների շրջանակում նախատեսվում են մի շարք պանելային քննարկումներ տարբեր ուղղություններով։