Թբիլիսիում շարունակվում են ռուսական օրենքի դեմ բողոքի ցույցերը
Թբիլիսիում այսօր էլ շարունակվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ բողոքի ակցիան։
Ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի մոտ: Նրանք երգել են Վրաստանի պետական օրհներգը։
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ բողոքի ցույցը ընդգծում է, որ նշված օրինագծի ընդունման դեպքում Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը կարող է կասեցվել։
Նրանց խոսքով՝ այսօր էլ նախատեսված է երթը «Վրացական երազանքի» գրասենյակի ուղղությամբ, իսկ կազմակերպիչների խոսքով՝ նրանք դիմելու են նաև պետական պաշտոնյաներին։
«Առաջին հերթին մենք դեմ ենք այս օրենքին, քանի որ այն հակասում է Վրաստանի ազգային արժեքներին։ Կառավարության ցանկացած գործողություն, որը դեմ է եվրաինտեգրման ճանապարհին, հակասահմանադրական է: Սա ընդգծում է Վրաստանի սահմանները, դրոշը, զինանշանը չհարգող իշխանության ցինիզմը։
Այսօրվա բողոքի ցույցով ուզում ենք շեշտել այն քաղաքական իրավիճակը, որը ցավոք ունենք՝ վտանգը, որ մեզ կարող են զրկել թեկնածուի կարգավիճակից։ Սա վնաս է Վրաստանի՝ որպես պետության հեղինակությանը։
Ուզում ենք այցելել «Վրացական երազանքի» գրասենյակ ու հստակ հայտնել մեր կարծիքը։ Մենք դիմում ենք պատրաստել քաղծառայողների համար. Այսօր մենք ակնկալում ենք նաև բազմաթիվ սադրանքներ, քանի որ ոմանց կոչ են անում և վիրավորում օրենքի դեմ արտահայտվելու համար»,- ասաց հանրահավաքի կազմակերպիչներից մեկը։