Լուրեր
Ախալցիխեում համալսարանի շենքից ուսանողները պարզել են Վրաստանի և Եվրամիության դրոշները
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ուսանողների հայտարարած դասադուլը դեռ չի սկսվել։ Շենքի բակում մոտ 10 երիտասարդներ սպասում են այն ուսանողներին, որոնց համալսարանի ղեկավարությունը հրավիրել է՝ «ռեկտորի ժամի» շրջանակներում հանդիպելու ղեկավարության հետ։Համալսարանի ռեկտորը լրագրողներին ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները կտա «ռեկտորի ժամի» ավարտից հետո։
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ֆեյսբուքյան խմբում դասադուլի մասին տեղեկությունը հայտնվելուց անմիջապես հետո ուսումնական հաստատության ղեկավարությունը նույն օրը և նույն ժամին ուսանողների համար ռեկտորի հետ հանդիպման ժամ է սահմանել։
Ի նշան համերաշխության՝ ուսանողները համալսարանի շենքից պարզել են Վրաստանի և Եվրամիության դրոշները։
Տարածեք :