Գլոբալ ջերմացումը սպառնում է չվող թռչուններին
Գլոբալ ջերմացումն ավելի ու ավելի շատ է ազդում չվող թռչունների համար վճռական նշանակություն ունեցող էկոհամակարգերի վրա։
Չվող թռչունները չուի ժամանակ օգտագործում են արեւելյան Անգլիայում գտնվող չոր տարածքները հանգստի եւ ուժերի վերականգնման համար, տեղեկացրել է Euronews-ը։
Copernicus ծառայության տվալներով՝ վերջին մեկ տարում Եվրոպայում սահմանվել են ռեկորդային ջերմաստիճաններ։ 2024թ. մայիսին օդի ջերմաստիճանը 1,52-ով բարձր էր, քան մինչարդյունաբերական շրջանում, եւ այս մայիսը ամենատաքն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Միջին եվրոպական ջերմաստիճանը գարնանը 1,50 աստիճանով ավելի բարձր է եղել, քան 1991-2020թթ. (Copernicus Climate)։
Ջերմաստիճանի բարձրացումը երկրի մակերեսին ուղեկցվում է օզոնային շերտի մակարդակի զգալի բարձրացմամբ։ Օզոնը, ինչպես հայտնի է, ազդեցություն է գործում ֆոտոսինթեզի պրոցեսի վրա՝ անդրադարձելով արեւի ճառագայթումը, բայց այն նաեւ հանգեցնում է օդի օզոնային աղտոտման։
Օզոնի մակարդակի բարձրացումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում վերոնշյալ տարածքների ֆլորայի եւ ֆաունայի համար։ Օզոնի բարձր մակարդակը կարող է վնասել բույսերի հյուսվածքները եւ իջեցնել սննդի հասանելիությունը թռչունների համար՝ խորացնելով ջերմային սթրեսի (BirdLife International) հետեւանքները։ Օգոստոսի սկզբին Եվրոպայում նկատվում է օզոնի բարձր մակարդակ, ինչը կրկնում է հուլիսի միտումը, երբ ուժեղ շոգի ժամանակ շատ տեղերում գրանցվեցին առավելագույն ցերեկային մեծություններ, որոնք գերազանցեցին 200 մկգ/մ3-ը, ինչն ազդեց էկոհամակարգերի վրա (Copernicus Atmosphere)։
Ուժեղ շոգը Եվրոպայում արդեն վնաս է պատճառել ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլեւ Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի եւ Նիդեռլանդների բուսականությանը։ Չվող թռչունների համար կարեւոր հանգստի այս վայրերում նվազում են սննդի պաշարները։ Գիտնականները փաստում են, որ ջերմաստիճանի անոմալ բարձրացումն արդեն հանգեցրել է 15 տոկոսով չվող թռչունների որոշ տեսակների թվաքանակի նվազման։