Էներգո Պրո Ջորջիան զգուշացնում է Սամցխե-Ջավախեթիի բաժանորդներին
Ցանցի պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով՝
Օգոստոսի 24-ին ժամը 11:00-ից մինչև 13:00 էլեկտրաէներգիայի մատակարարումը սահմանափակված կլինի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն, Մամձվարա, Ղուլալիս, Փոքր Գոնդրիո և հարակից գյուղերի բաժանորդների համար;
Ժամը 11:30-ից մինչև 18:00՝ Աբասթումանի բաժանորդների համար;
Ժամը 15:00-ից մինչև 16:00՝ Նինոծմինդայի Ազատության, Պուշկինի, Աղմաշենեբելի, Կարլ Մարքսի, Գոգոլի և հարակից փողոցների բաժանորդների համար:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի սովորական ռեժիմով: