Ինչպիսի եղանակ է սպասվում մոտ օրերին
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, մարտի 16-18-ին Վրաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում:
Նրանց տվյալներով, ժամանակ առ ժամանակ անձրև է սպասվում:
«Բարձր լեռներում ձյուն է սպասվում, տեղ-տեղ ուժեղ, հնարավոր է մառախուղ և բուք, մարտի 18-ին արևմուտքի ուղղությամբ կլինի ուժեղ քամի, ծովում ՝ 3-4 բալ փոթորիկ: Լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանի սպասվող բարձրացման արդյունքում, ձյան ինտենսիվ հալոցքը և դրան ուղեկցող անձրևները Վրաստանի գետերում կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի աճ, արևմտյան Վրաստանի փոքր գետերի վարարում, իսկ բարձրալեռ շրջաններում ձնահյուսեր և սողանքներ»,- հայտարարել են միջավայրի ազգային գործակալությունում: