Եղանակը վատթարանալու է
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, մայիսի 22-ից Վրաստանում եղանակը կվատթարանա:
«Վրաստանում մայիսի 22-ից մինչև մաիսի 23-ի օրվա վերջ սպասվում է ամպրոպ, արևելյան Վրաստանի որոշ հատվածներում և արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում հնարավոր են ժամանակ առ ժամանակ ուժեղ քամիներ, կարկուտ և 2-3 բալ ուժգնությամբ փոթորիկ ծովում: Արեւմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի (10-15 աստիճանով):
«Սպասվող առատ անձրևները Վրաստանի գետերում կարող են դառնալ ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վարարման և սողանքների առաջացման պատճառ», – ասացին շրջակա միջավայրի ազգային գործակալությունը: