Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների համաձայն, Վրաստանում մոտ օրերին սպասվում է հիմնականում անկայուն եղանակ:
Օդերևույթաբանների կանխատեսմամբ, մինչ հունիսի 8-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի:
Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում սպասվում է +20, +25, արևելյան Վրաստանի ցածրադիր վայրերում՝ +24, +29 աստիճան:
Գիշերը և երեկոյան ժամերին Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կլինի +26, +28 աստիճան: