Ինչպիսի եղանակ է սպասվում մոտ օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, հունիսի 9-ի օրվա երկրորդ կեսից մինչև հունիսի 11-ի օրվա ավարտը արևելյան Վրաստանում սպասվում է ամպրոպ, երբեմն հնարավոր է ուժեղ, հնարավոր է, կարկուտ եւ ուժգին քամի:
«Սպասվող հորդառատ անձրևները կարող են դառնալ փոքր գետերի վարարման, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքների պատճառ», – ասված է բնապահպանության ազգային գործակալության հայտարարության մեջ: