Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Վրաստանում մինչև հուլիսի 29-ը կպահպանվի անկայուն եղանակ: Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում հնարավոր է ուժեղ քամի և կարկուտ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, ծովում սպասվում է 2-3 բալանոց փոթորիկ:
Սպասվող հորդառատ անձրևները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում և սողանքներ՝ երկրի լեռնային շրջաններում: