Բարձր ջերմաստիճանի պատճառով, զգուշացնում են բնակչությանը
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը ազգային անտառի նախազգուշացում է տալիս: Գերատեսչությունը կոչ է անում բնակչությանը անտառում տեղաշարժվելիս լինել զգույշ, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, գյուղատնտեսական հողատարածքներում, արոտավայրերում և մարգագետիններում չայրել թափոններ և խարույկ չվառել:
«Ամբողջ Վրաստանում սպասվող բարձր ջերմաստիճանի պատճառով հրդեհների վտանգը մեծանում է: Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության ազգային անտառային գործակալությունը կոչ է անում բնակչությանը անտառում տեղաշարժվելիս լինել հատկապես զգույշ, հետևել հրդեհային անվտանգության կանոններին, գյուղատնտեսական հողատարածքներում, արոտավայրերում և մարգագետիններում չայրել թափոններ և խարույկ վառել:
Կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով Վրաստանում տեղումների քանակը զգալիորեն կրճատված է՝ 20-40 տոկոսով:
Հաճախակի բռնկվող հրդեհները կլիմայի փոփոխության ծանր հետևանքներից են: Առանց տեղումների երկար սեզոնի պատճառով, որը Վրաստանում տևեց ամբողջ ձմռան ընթացքում, անտառներում հրդեհների վտանգը հատկապես մեծ է. Հողը և խոտածածկույթը չորացել են, ինչը նպաստում է հրդեհների առաջացմանը, ինչպես նաև դրանց արագ տարածմանը:
Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն, անտառներում հրդեհային անվտանգության պահանջների խախտումը, որին հետևլ է անտառային հրդեհ կամ դրա տարածումը որոշակի տարածքի վրա, ինչպես նաև անտառի ոչնչացումը կամ վնասումը՝ հրկիզման կամ կրակի նկատմամբ անզգույշ պահվածքի հետևանքով կհանգեցնի 100-ից 200 լարի տուգանքի: Անտառի կամ տնկարկի ոչնչացումը հրկիզման հետևանքով պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով. Եթե վնասը կազմի 1000 լարի, ապա կհարուցվի քրեական գործ», – հայտնել են Անտառային գործակալությունից:
Տեղեկացնենք, որ մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ Վրաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ինչը մեծացնում է անտառային և դաշտային հրդեհների վտանգը, – ասված է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարության մեջ: «Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն, կրակ չվառել գյուղատնտեսական նշանակության հողերում, անտառի կամ դաշտի մերձակայքում և հրդեհները չմատնել անուշադրության: Հիշեք, որ կենցաղային աղբը կարող է ինքնահրդեհվել, այսպիսով՝ չաղտոտեք շրջակա միջավայրը: Ծխացման կամ հրդեհի դեպքում անհապաղ տեղեկացրեք ՆԳՆ Հանրային անվտանգության կառավարման 112 կենտրոնին», – հայտնել են նախարարությունից: