Անձրև, կարկուտ, ուժեղ քամի - Եղանակը Վրաստանում
Հոկտեմբերի 4-ին ՝ օրվա վերջից մինչև հոկտեմբերի 7-ը, Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ, մառախուղ, քամու ուժեղացում, հոկտեմբերի 4-ին 2-3 բալ ուժգնությամբ փոթորիկ է սպասվում: Արեւելյան Վրաստանի լեռնային գոտում տեղ -տեղ հնարավոր է ձյուն:
Սպասվող հորդառատ անձրևները կարող են զգալիորեն բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը և սողանքներ առաջացնել երկրի լեռնային շրջաններում:
Ախալցխայում անկայուն եղանակի կանխատեսումն այս տեսքն ունի.
Հոկտեմբերի 4,
Ցերեկը - 14, իսկ գիշերը 5
Հոկտեմբերի 5,
Ցերեկը - 14, իսկ գիշերը - 6, սպասվում է ուժեղ անձրև
Հոկտեմբերի 6,
Ցերեկը - 11, գիշերը- 3, ուժեղ անձրև
Հոկտեմբերի 7,
Ցերեկը - 16, գիշերը- 2 աստիճան է սպասվում: