Ինչպիսի եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախքում
Մինչև նոյեմբերի 10-ը, Վրաստանում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների համաձայն, հարավային Վրաստանում, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +25, իսկ արևելյան Վրաստանում՝ +16, +21 աստիճան:
Ախալցիխեում ջերմաստիճանը կտաքանա մինչև 14 աստիճան, Ադիգենիում՝ 13, Ասպինձայում՝ 14, Բորժոմիում՝ 16, Նինոծմինդաում և Ախալքալաքումսպասվում է 13-15 աստիճան տաքություն:
Գործակալության տեղեկության համաձայն, նոյեմբերի 10-ից, Սամցխե-Ջավախքի մոլոր մունիցիպալիտետներում կանխատեսվում են տեղումներ, ուժեղ անձրևի տեսքով: