Ինչպիսի եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախքում
Վրաստանում մինչև հունվարի 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև հունվարի 11-ը Վրաստանում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ։ Կանխատեսվում է +11, +16 աստիճան տաքություն: Հունվարի 9-ին արևելյան կողմից տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում։
Արեւելյան Վրաստանում հունվարի 6-8-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, 9-ին կլինի ամպամածություն, տեղ-տեղ կտեղա անձրեւ, լեռներում եւ բարձր լեռնային գոտիներում կանխատեսվում է ձյուն, հնարավոր է բուք եւ մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +15 աստիճան, իսկ հունվարի 9-ին կնվազի մինչև +5, +10 աստիճան։
Ինչ վերաբերվում է Ախալցիխեին, ապա մինչև հունվարի 9-ը մունիցիպալիտետում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գործակալությունից հայտնում են, որ մի քանի օր ցրտահարություն չի կանխատեսվում։