Ինչպիսի եղանակ է սպասվում Վրաստանում
Հունվարի 13-ից Վրաստանում սպասվում է ցուրտ և խոնավ եղանակ, տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն։ Այս մասին տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։ Ըստ նրանց՝ արեւմտյան կողմից կանխատեսվում է ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում կնվազի
Հունվարի 10-11-ը արևմտյան Վրաստանում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում ցերեկը կլինի +13, +18 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +13 աստիճան։
Թբիլիսիում հունվարի 10-11-ը հնարավոր է թույլ անձրեւ և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 10-12-ին կլինի +11, +13 աստիճան, իսկ 13-ից կանխատեսվում է եղանակի վատթարացում, կլինի ավելի ցուրտ, սպասվում են տեղումներ և ուժեղ քամի։