Ձյուն, ուժեղ քամի և -22 աստիճան. Եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև հունվարի 20-ը Վրաստանում կպահպանվեն եղանակային անբարենպաստ պայմանները: Մասնավորապես, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, տեղ-տեղ ուժեղ, օդի ջերմաստիճանի զգալի նվազում, քամու ուժգնացում, առատ ձյուն լեռներում, մառախուղ և բուք։ Միաժամանակ, ծովում սպասվում է չորս-հինգ բալանոց փոթորիկ, ճանապարհներին՝ մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերին՝ սառցակալում, լեռնային շրջաններում ձնահյուսի վտանգ։
«Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկությունը կարող է սահմանափակվել առատ ձյան, տեսանելիության վատթարացման, բքի, մերկասառույցի և ձնահյուսի պատճառով», – հայտնում են գործակալությունից:
Արեւելյան Վրաստանում հունվարի 17-ին կդիտվի +5, վաղը +4, իսկ գիշերը -9 աստիճան ցրտահարություն։ Արեւելյան լեռնային շրջաններում գիշերը կլինի -14 -15, իսկ բարձրադիր շրջաններում՝ -18 -22 աստիճան ցուրտ։
Արեւմտյան Վրաստանում այսօր ջերմաստիճանը +6 աստիճան է: Գիշերը արեւմտյան լեռնային շրջաններում սպասվում է -12 -13, բարձրադիր շրջաններում -18 -20 աստիճան ցուրտ։
Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախքին, ապա առաջիկա օրերի եղանակի կանխատեսումն հետևյալն է.
Հունվարի 17
Ախալցիխեում Ցերեկը՝ 5, գիշերը՝ -22, սպասվում է ցրտահարություն
Հունվարի 18
Ախալցիխեում ցերեկը սպասվում է՝ 6, իսկ գիշերը՝ 15 աստիճան
Հունվարի 19
Ախալցիխեում ցերեկը սպասվում է՝ 4, իսկ գիշերը՝ 12 աստիճան