Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Սամցխե-Ջավախքում վատ եղանակը կպահպանվի մինչև փետրվարի 10-ը։
Փետրվարի 8-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 6, գիշերը՝ -2 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 6, գիշերը՝ -1 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 5, գիշերը՝ -3, Ադիգենում ցերեկը՝ 3, գիշերը՝ -4 աստիճան տաքություն։
Ախալքալաքում ցերեկը կլինի 1, գիշերը՝ -5 աստիճան։ Նինոծմինդայում օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են -2, գիշերը՝ -7 աստիճան։ Սպասվում է ցրտահարություն: