Սամցխե-Ջավախքում սպասվում է ձյուն
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ փետրվարի 10-ին Սամցխե-Ջավախքում ձյուն է սպասվում։
Վաղը Ախալիցխեում սպասվում է առավելագույնը 4, գիշերը՝ -5 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 3, գիշերը՝ -3 աստիճան։
Ախալքալաքումկանխատեսվում է ցերեկը -1, գիշերը՝ -10 աստիճան։ Նինոծմինդայում օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են -2, գիշերը՝ -12 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում կանխատեսվում են տեղումներ անձրևի տեսքով: