Ինչպիսի եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախքում
Վրաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ փետրվարի 13-ին տեղ-տեղ սպասվում են տեղումներ, բարձր լեռներում՝ ձյան տեսքով։ Արեւմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով։
Փետրվարի 14-ին արևմտյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ արևելյան Վրաստանում կդիտվի ամպամած, ցուրտ եղանակ, կանխատեսվում են տեղումներ, հիմնականում ձյան տեսքով: Վրաստանի որոշ շրջաններում ուժեղ արևելյան քամի կփչի։
Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախեթիին, ապա փետրվարի 13-ին և 14-ին եղանակը կվատթարանա նաև մեր տարածաշրջանում։ Առավելագույն ջերմաստիճանը փետրվարի 13-ին կլինի +3 աստիճան, նվազագույնը՝ -5:
Օդերևութաբանները փետրվարի 15-ից արևային եղանակ են կանխատեսում։