Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ փետրվարի 18-ին Սամցխե-Ջավախքում սպասվում է արևային եղանակ։
Վաղը Ախալցիխեում սպասվում է առավելագույնը 7, գիշերը՝ -4 աստիճան։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 8, գիշերը՝ -3 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա Ախալքալաքում ցերեկը կլինի 3, իսկ գիշերը՝ -10 աստիճան։ Նինոծմինդայում օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են 1, գիշերը՝ -11 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում ցերեկը կլինի 12, գիշերը՝ 1 աստիճան տաքություն։