Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Օդերևութաբանները վաղվանից եղանակի վատթարացում են կանխատեսում: Այս հանգստյան օրերին ջերմաստիճանը էապես կնվազի:
Փետրվարի 26-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 8, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ցրտահարությունն այստեղ պահպանվում է։ Ախալքալաքում ցերեկը կլինի 1, գիշերը՝ -2 աստիճան։ Նինոծմինդայում օդերևութաբանները կանխատեսում են -1 և -3 աստիճան։
Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ: