Եղանակը Սամցխե-Ջավախքում
Օդերևութաբանները կանխատեսում են ցածր ջերմաստիճան: Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից հայտնում են, որ ձյունը կշարունակվի ևս երկու օր։ Մարտի 30-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույնը 6, գիշերը՝ -5 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ էլ կանխատեսվում է ձյուն և ցրտահարություն:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում ցերեկը սպասվում է 11, գիշերը՝ 0 աստիճան տաքություն։