Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Ջերմաստիճանը Սամցխե-Ջավախքում կբարձրանա: Ախալցիխեում հունիսի 2-ին արևային օր է կանխատեսվում։ Ցերեկը պետք է սպասել 27, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 27, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից հայտնում են, որ Ջավախքում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: Ախալքալաքում ցերեկը կլինի 22, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 21, գիշերը՝ 6 աստիճան տաքություն։
Եղանակը կպահպանվի մի քանի օր: