Երբ կբարելավվի եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը սպասվող եղանակի մասին։
Գործակալության տվյալներով՝ մինչև հուլիսի 2-ի օրվա վերջը, Վրաստանում սպասվում է ժամանակ առ ժամանակ անձրև, տեղ-տեղ՝ ուժգին, կարկուտ և քամու ուժգնացում։
Ինչպես նշում է գործակալությունը, սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, իսկ լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման։
Նշենք, որ հուլիսի 3-ից Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով, անձրեւային եղանակ այլեւս չի լինի։ Ըստ օդերևութաբանների, մի քանի օրից Ախալցիխեում ջերմաստիճանը կհասնի 30 աստիճանի։