Կարճատև անձրև և կայծակ. Ինչպիսի՞ եղանակ է սպասվում մարզում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի որոշ շրջաններում բարձր ջերմաստիճանի ֆոնին մինչեւ օգոստոսի 7-ը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ կայծակ։ Օդի ջերմաստիճանը հարթավայրում և բարում կլինի +31, +36, օգոստոսի 5-ից կնվազի 3-4 աստիճանով։
Սամցխե-Ջավախքում սպասվում է անկայուն եղանակ: Օգոստոսի 4-ին Ախալցիխեում ցերեկը պետք է սպասել 30, գիշերը՝ 17 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 28, գիշերը՝ 18 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 26, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 24, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։
Փոփոխական եղանակ է սպասվում նաև հանգստավայրերում։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 35 աստիճան, իսկ գիշերը սպասվում է 21 աստիճան տաքություն։