Ինչ եղանակ է սպասվում այս հանգստյան օրերին մարզում
Ըստ կանխատեսումների՝ Վրաստանի որոշ շրջաններում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության կանխատեսման համաձայն՝ քամոտ եղանակը կպահպանվի մինչև օգոստոսի 29-ը, ինչը բարձրացնում է բարձրադիր գոտիներում հրդեհների վտանգը։
Այս ֆոնին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, հնարավոր բարդություններից խուսափելու համար, կոչ է անում հանրությանը ցուցադրել բարձր պատասխանատվություն։
Սամցխե-Ջավախքում կրկին արևային եղանակ է սպասվում: Օգոստոսի 27-ին Ախալցիխեում ցերեկը պետք է սպասել 34, գիշերը՝ 17 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը սպասվում է 34, գիշերը՝ 17 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 29, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 27, գիշերը՝ 13 աստիճան տաքություն։