Ինչպիսին կլինի եղանակը Սամցխե-Ջավախեթիում այս շաբաթ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մինչև սեպտեմբերի 1-ը կպահպանվի շոգ եղանակ։ Օդի ջերմաստիճանը հարթավայրում և բարում սպասվում է +31, +36 աստիճան։
Արևմտյան Վրաստանի առանձին շրջաններում բարձր ջերմաստիճանի ֆոնին հնարավոր է թույլ անձրև, իսկ Արևելյան Վրաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ։
Սամցխե-Ջավախքում կրկին արևային եղանակ է սպասվում. Օգոստոսի 30-ին Ախալցիխեում ցերեկը պետք է սպասել 32, գիշերը՝ 17 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 32, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 29, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 27, գիշերը՝ 12 աստիճան տաքություն: