Ե՞րբ կբարելավվի եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում սպասվում է զով և խոնավ օդային զանգվածների տարածում, ինչի պատճառով Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են անձրև, տեղ-տեղ՝ առատ, ուժեղ քամի՝ արևմտյան Վրաստանի մեծ մասում:
Օդի ջերմաստիճանը էապես կնվազի, սակայն սեպտեմբերի 8-ից կբարելավվի, ջերմաստիճանը կբարձրանա։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է արևային եղանակ. Վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Ախալցիխեում ցերեկը սպասվում է 20, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 19, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա Ախալքալաքում ցերեկը կլինի 15, գիշերը՝ 4։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 14, գիշերը՝ 4 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 21 աստիճան, իսկ գիշերը սպասվում է 13 աստիճան տաքություն։