Ուժգին անձրև և կայծակ՝ եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 22-ից մինչև սեպտեմբերի 25-ի առավոտյան ժամերը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է ժամանակ առ ժամանակ, տեղ-տեղ՝ ուժգին անձրև և կայծակ։
Նրանց տեղեկություններով՝ կա նաև կարկուտի հավանականություն, քամու ուժգնացում, ծովում 2-3 բալանոց փոթորիկ։
«Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի (հատկապես Արևմտյան Վրաստանում) ջրի մակարդակի զգալի աճ, փոքր գետերի վրա հեղեղումներ, լեռնային շրջաններում սողանքներ», – նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հայտարարության մեջ։